Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները, հաղորդում է «Ակօսը»:
Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունների և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հետ կապված հարցերը:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ թուրք-գերմանական հարաբերություններն ամենամոտ ժամանակում կվերադառնան հին կարգավիճակին: Նա ևս մեկ անգամ քննադատել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Ինչ վերաբերում է Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցումառկա քննադատություններին, Չավուշօղլուն նշել է, որ դրանք տխրեցնող ու անհանգստացնող են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/11/15/turkey-germany/2193536
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



