PA-29170011-800x500Araratnews.am-ը գրում է.

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին. հայտնում է Catholicherald.co.uk կայքը:

Ֆուտբոլիստները Սրբազան քահանայապետին իրենց ստորագրություններով խաղաշապիկ են նվիրել: Հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Ռեյնհարդ Գրինդելը:

Աղբյուրը նշում է, որ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ Պապի հանդիպումը կայացել է Արգենտինայի ազգային հավաքականին պարտության մատնելուց և աշխարհի չեմպիոն դառնալուց հետո: Հռոմի Պապը հայտնի է ֆուտբոլի հանդեպ իր սիրով, նա արգենտինական «Սան Լորենցո» ակումբի մեծ երկրպագու է:

Նշվում է, որ ֆուտբոլիստների հանդիպումը Պապի հետ կայացել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղից առաջ:

3a5cd51d00000578_3934478_image_a_81_1479135805108

3A5C7DB400000578-3934478-image-a-80_1479135794633

- See more at: http://araratnews.am/hromi-papn-ehndunel-e-germaniayi-futboli-azgayin-havakhakani-andamnerin-lusankarner/#sthash.Iw9AjiZT.dpuf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել