Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ նախընտրական ծրագրի իրականացման գործում: ՌԴ-ի ղեկավարը հայտնել է Մոսկվայի` ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ գործընկերային երկխոսության պատրաստակամության մասին, որոնք հիմնված կլինեն իրավահավասարության փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա:
Կողմերը համակարծիք են, որ այսօր ռուս-ամերիկյան համաձայնությունները դժվարին ժամանակաշրջան են ապրում, և կողմ են արտահայտվել հօգուտ հարաբերությունների կարգավորման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



