Tert.am-ը գրում է.
Վանաձորի հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն անտեղյակ է «Մենք բոլորս Մամիկոն Ասլանյան ենք» կարգախոսով հնարավոր «ինքնաբուխ» հավաքից:
«Տեղյակ չեմ», - Tert.am -ի հետ զրույցում ասաց քաղաքապետը` ի պատասխան հարցի՝ մամուլի այս տեղեկությունը ճի՞շտ է, թե՞ հումորի շարքից:
«Դե, մամուլը ինչ ասես գրում է»,-պատասխանեց Վանաձորի քաղաքապետն ու որպես ամփոփում ասաց. «Եթե նման բան լիներ հաստատ առաջինը ես կիմանայի»:
Tert.am-ն այս առնչությամբ զրուցեց նաև Մարուքյան եղբայրների հետ, որոնց կազմակերպած բոյկոտի արդյունքում է, որ Վանաձորի ավագանու նիստերը կաթվածահար են:
Քրիստ Մարուքյանին նման խորագրով հավաքի լուրը զվարճացրեց ու նա լիաթոք ծիծաղեց՝ տեղեկանալով հնարավոր ակցիայի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/11/15/Mamikon-Aslanyan/2193096
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



