Ուկրաինական «112 Ուկրաինա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան ներկայիս սոցիալ-տնտեսական ցուցանիշների պահպանման դեպքում կդադարեցնի իր գոյությունը.
«Ուկրաինան դարձրել են Եվրոպայի ամենաաղքատ երկիրը։ Այդպես շարունակվել չի կարող։ Եթե մենք շարունակենք աճել այնպես, ինչպես մեզ առաջարկում է կառավարությունը, սակայն մենք լավագույն սցենարով Յանուկովիչի ժամանակվա մակարդակին կհասնենք 15 տարի անց։
Իսկ եթե մենք աճենք այնպես, ինչպես որ ներկայումս է, ապա այս երկիրը գոյություն չի ունենա շուտով։ Ուկրաինայում իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է անցկացնել շուտափույթ բարեփոխումներ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



