Armlur.am-ը գրում է.
1000-ական դրամներ հավաքելուն դեմ արտահայտված քաղաքացիներից շատերն իրենց դժգոհություն արտահայտել էին սոցիալական ցանցերում, իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն, անդրադառնալով դժգոհություններին, ասել էր. «Ֆեյսբուքյան գրառումները հասարակության կարծիքը չեն արտահայտում: Իրականում, պետք չէ հասարակության անունից խոսել, եթե այդ հասարակությունը 50 հոգի է:
Պետք չէ մի քանի տականքների անունից գրված նման գրառումներին պատասխան տալ»: Այժմ կներկայացնենք, թե որքան գումար է հայտարարագրել Գագիկ Մելիքյանը: Նա 2015 թվականի հայտարարագրում նշել է, որ ունի 8. 000. 000 ՀՀ դրամ, և 30.000 ԱՄՆ դոլար և 11.000 եվրո: Գագիկ Մելիքյանի կինը ևս ունի 8. 000. 000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ, ըստ հայտարագրի, չի աշխատում: Հետաքրքիր է՝ ինչպես է հաջողացրել տնային տնտեսուհի լինելով այդքան գումար հավաքել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



