Artsakhpress.am-ը գրում է.
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին քննարկել են իրավիճակը Սիրիայում։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, Սիրիայում իրավիճակը քննարկելիս՝ Լավրովը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Արեւելյան Հալեպում ապօրինի զինված խմբավորումները ու այսպես կոչված «տեղական խորհուրդը» հրաժարվում են համագործակցել հանուն իրավիճակի կարգավորման։ Նշվել է, որ ՌԴ ՕՏՈւ եւ սիրիական ՌՕՈւ-երը արդեն չորս շաբաթ է թռիչք չեն իրականացնում այդ տարածքում, բայց Վաշինգթոնը այդպես էլ չի տարանջատել չափավոր ընդդիմության ջոկատներին ահաբեկչական խմբավորումներից, չնայած պարտավորվել էր անել դա 7 օրում ավիացիայի թռիչքների դադարեցման դեպքում։ Պայմանավորվել են շարունակել երկկողմանի փորձագիտական խորհրդակցությունները կարգավորման ճանապարհներ որոնելու համար։
ՌԴ ԱԳ նախարարը նաեւ իր վրդովմունքն է հայտնել, որ Միջազգային շախմատի ֆեդերացիայի նախագահ Կ․Ն․ Իլյումժինովին ամերիկյան մուտքի արտոնագիր չեն տրամադրել, ինչը խափանում է նրա ներկայությունը Նյու Յորքում ՖԻԴԵ-ի խաղին։



