168.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում կայունության ցուցանիշ է: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
«Կարծում եմ, որ նա նախագահի հրաշալի թեկնածու է: Հենց միջազգային փոփոխությունների ժամանակաշրջանում Քրիստոնեա դեմոկրատական կուսակցության կողմից Շտայնամայերին աջակցելը, իմ կարծիքով, կայունության ճիշտ և կարևոր նշան է», ասել է Գերմանիայի կանցլերը:
Մերկելը նաև հավելել է, որ անձամբ է տեղեկացրել Շտայնմայերին իրենց կուսակցության աջակցության որոշման մասին:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/11/14/716404.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



