Tert.am-ը գրում է.

Վրաստանի իններորդ գումարման խորհրդարանը ձևավորվել է, իշխող «Վրացական երազանքն» էլ 115 մանդատով խորհրդարանում մեծամասնություն է: Վրաստանի խորհրդարանում ազգությամբ երեք հայ պատգամավոր կա, և ազգությամբ չորս ադրբեջանցի պատգամավոր, որոնցից մեկն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ է, մյուս հայ և ադրբեջանցի պատգամավորներն ընտրվել են իշխող «Վրացական երազանքից»:

Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների գործունեության, իշխանությանը և ընդդիմությանը հատկացված տեղերի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց հայտնի քաղաքական և հասարակական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին խորհրդական Վան Բայբուրդի հետ:

-Պարո՛ն Բայբուրդ, իշխող «Վրացական երազանքում» ազգությամբ երեք հայ և երեք ադրբեջանցի պատգամավոր կա, ընդդիմության շարքերում հայ պատգամավոր չկա, սակայն կա մեկ ազգությամբ ադրբեջանցի պատգամավոր: Հավասարությունը խախտվե՞լ է:

-Հավասարության հարց չկա: 1999 թվականին ձևավորված խորհրդարանում ազգությամբ 6 հայ և 5 ադրբեջանցի պատգամավոր կար: Սակայն հիմա, մարդահամարի վերջին տվյալներով, Վրաստանում ադրբեջանցիներն ավելի մեծ թիվ են կազմում, քան հայերը:

Առաջին անգամ նորանկախ Վրաստանի պատմության մեջ իշխանության համամասնական ցուցակի քսանյակում ազգությամբ հայ թեկնածու է ընդգրկվել: Սկսած Շևարդնաձեի ժամանակներից առաջինը, որպես կանոն, ներկայացվում էր էթնիկ ադրբեջանցին և հինգ հորիզոնականից հետո հայ թեկնածուն:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» իր ավանդույթը շարունակեց՝ 26 համարի տակ ներկայացնելով Սուլեյմանովին, իսկ հինգ համար հետո՝ 31-րդ հորիզոնականում  Արսեն Կարապետյանն էր, ով չընտրվեց, որովհետև կուսակցությունը խորհրդարանում ստացավ 27 մանդատ: Եթե ընդդիմությունը փոքրամասնությունների մասին ավելի շատ մտածեր, էթնիկ փոքրամասնություններից թեկնածուներ կառաջադրեր առավել անցողիկ հորիզոնականում, չառաջադրեց և այդ բալանսը խախտվեց:

Չգիտես ինչու հայկական մամուլն աղմուկ չի բարձրացնում, որ ԱՄՆ-ում 1 միլիոնից ավելի հայ կա ու հայ կոնգրեսական չկա, կամ Ռուսաստանում, որտեղ 2 մլն-ից ավել հայ է ապրում, դումայում հայ պատգամավոր չկա: Սա արդար է, թե արդար չէ, չգիտեմ, բայց եթե հոգում են, ապա հավասարապես պետք է հոգալ բոլոր համայնքների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել