Panorama.am-ը գրում է.
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի վերաբերյալ.
«Արդեն մի քանի օր է՝ հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է Պաշտպանության նախարարության մշակած օրենքի նախագիծը՝ կապված զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման հետ:
Այսպիսի նախագծի վերաբերյալ բարձր ակտիվությամբ հանրային քննարկումները բնական են՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է երկրի պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանը և, հետևաբար, նրանց սոցիալական պաշտպանվածությանը: Այդ քննարկումները կարևոր են, քանի որ օգնում են վեր հանելու ոլորտին առնչվող մտահոգություններն ու խնդիրները:
Զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն առկա է հատուցման նախատեսվող համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն ապահովելու խնդիր: Առաջարկվող համակարգի գործունեության նկատմամբ վստահությունը նախագծի քննարկման այս փուլում ունի կարևորագույն նշանակություն՝ այդ համակարգի հանրային լեգիտիմության ու հետագա գործադրման տեսանկյունից: Առաջ են քաշվում նաև հարցեր, որոնք վերաբերում են հիմնադրամի կողմից գումարների ծախսմանը, այդ գումարների գոյացման աղբյուրներին, հիմնադրամի կառավարման արդյունավետությանը և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



