Aysor.am-ը գրում է.
Թեհրանում տեղի է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը, հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ իրանցի և ռուս բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի լուծմանը, Իրանի՝ ԵԱՏՄ-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելուն, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին, վիզային ռեժիմի չեղյալ հայտարարելուն, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին առնչվող հարցեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



