Պեսկովը պարզաբանել է Թրամփին ուղղված՝ Պուտինի նամակի բովանդակությունըAysor.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին պարզաբանել է, որ Վլադիմիր Պուտինի նամակը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորական ուղերձ էր պարունակում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, փոխանցում է РИА Новости-ն:

«Դա շնորհավորական ուղերձ էր, որում նախագահ Պուտինը շնորհավորել էր Թրամփին հաղթանակի կապակցությամբ։ Մենք տվել ենք այդ նամակի կարճ բովանդակությունը», - ասել է Պեսկովը։

Wall Street Journal–ին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ Պուտինից հիանալի նամակ է ստացել և մոտ ժամանակներս նրանք հեռախոսազրույց կունենան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել