Image result for բանակԱրշալույս Փայտյանին հանին, բայց սռոկ չտվին: Միրզաբեկյանին հանին: Բաղմանյանին չեն էլ հանել: Հարց ա առաջանում: Ինչու՞ պայքարիստները չեն փորձում այս կոնկրետ դեպքերի շուրջ ակտիվանալ: Պատասխանը իմ համար ակնհայտ է՝ դիվիդենտ չկա: Մեր ազգին բնորոշ վարքագիծ ա միլիարդավոր մսխումներին չարձագանքել, բայց 1000 դրամից շուխուր շինել: Որտև 1000 դրամը այսօր այստեղ է, հիմա է: Նման դեպքերում առաջնորդները պիտի ուղղորդեն ժողովրդ  ին, ասեն որ դա չի էական, այլ այն միլիարդները, Փայտյանները... Իսկ ավանտյուրիստները, հստակ ընկալելով հանրային տրամադրությունները, կասեն այն, ինչ ժողովուրդը ուզում ա լսել՝ էսօր, հիմա, ջարդենք, փշրենք, ռասկուլաչիտ անենք... Ավանտյուրիստները ինտուիտիվ հստակ հասկանում են, որ իրենք չպիտի վաղվա օրվա մասին մտածեն, վաղը իրենք չկան:

Ես չեմ կարծում, որ գեներալներին նստեցնելով հարց կլուծվի: Այն կարող է լուծվել միայն ընտրական մեխանիզմների խորքային բարեփոխումներով, բայց պատրաստ եմ միանալ նրանց, ովքեր գոնե մի չնչին ծրագիր կներկայացնեն գեներալների դեմ:

Այո՛, ավանտյուրիստների ծնողները ամոթից պիտի գեԴինը մտնեն, որ նման անպիտան սերունդ են մեծացրել: Սերունդ, որը ոչ մի բանի ունակ չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել