Ինձ համար ծիծաղելի է լսել «1000 դրամը չէ խնդիրը» արտահայտությունը երկրում, որտեղ հասարակության գրեթե կեսը աղքատ ու չքավոր է, երկրում, որտեղ երեխաների 20 տոկոսը թերսնված է։ Այո՛, պարոնա՛յք, ձեր ղեկավարած երկիրն է սա, ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով առաջացած աղքատության ավերիչ ցուցանիշներն են սրանք, և երկորւմ, որտեղ նվազագույն աշխատավարձը 50 000 է, 1000 դրամը շատ մեծ ու կարևոր թիվ է, որովհետև դրանով այդ թերսնված երեխաները կարող են մի օր գոնե սնվել, այս 1000 դրամը նրա հերթական օրը սոված փորով չքնելու գինն է, իսկ ձեզ՝ քաղքենիներիդ համար այդ փողը ոչինչ է, դուք այն մեկ վայրկյանում քամուն կտաք, հետո կկանգնեք ու լուրջ դեմքով ձեր ուղեղներին ոչ հասու գաղափարախոսություններից կխոսեք, որոնք նույնիսկ ձերն էլ չեն, այլ անամոթաբար այլ գործիչներից գողացված և թյուրըմբռնված մտքեր։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/243683659379656?notif_t=close_friend_activity¬if_id=1479099614763093
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



