Lurer.com-ը գրում է.

ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան (2012-14 թթ) Մայքլ Մաքֆոլը ներառվել է Ռուսաստան մուտքի արգելքի տակ հայտնված անձանց ցուցակում՝ «Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններին նպատակաուղղված վնաս պատճառելու համար»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Մաքֆոլն իր ֆեյսբուքյան օգտահաշվում հայտնել էր, որ չի կարող Ռուսաստան այցելել այն պատճառով, որ ներառվել է պատժամիջոցային ցուցակում։ Նախկին դեսպանը չի բացառել, որ իր մուտքը կարող են արգելած լինել դեռևս 2014 թվականին, սակայն ինքն այդ մասին իմացել է միայն հիմա, երբ այցագիր է խնդրել։

«Այն, որ նա սկսել է գրել, թե իրեն ներառել են Օբամայի հետ մոտ լինելու պատճառով…Մենք պարզապես չենք իմացել մտերմության մասին, և ընդհանրապես դրա հետ որևէ առնչություն չունի»,-նշել է Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ Մաքֆոլը նպատակաուղղված փչացրել է երկկողմ հարաբերությունները։ Զախարովան ընդգծել է, որ պատժամիջոցային ցուցակում նախկին դեսպանի ներառումը «պատասխան միջոցառում է, հայելային»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել