Պատմության մեջ այս օրը՝ 1982թ. նոյեմբերի 14-ին բանտից ազատ է արձակվում լեհական «Սոլիդարություն» արհմիութենական շարժման առաջնորդ Լեխ Վալենսան: Վալենսան շարժման մյուս առաջնորդների հետ միասին ձերբակալվել էր 1981թ. դեկտեմբերի 13-ի գիշերը, երբ գեներալ Յարուզելսկին որոշեց ուժային մեթոդներով ճնշել շարժումը: Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, որը տևեց մինչև 1983թ. հուլիսի 22-ը: Արտակարգ դրության պայմաններում շարժման տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, իսկ հարյուրավորները գնդակահարվեցին: Չնայած արտակարգ դրությանը՝ «Սոլիդարություն» շարժումը իր ձևավորված և կենսունակ ենթակառուցվածքների շնորհիվ կարողացավ շարունակել պայքարը: Հենց պայքարի արդյունքում Վալենսան և մի շարք առաջնորդներ արտակարգ դրության ժամանակ հայտնվեցին ազատության մեջ: Հետագայում 1980-ականների վերջին առաջացած տնտեսական ճգնաժամի ֆոնին Վալենսան կարողացավ շարժումը հաղթական ավարտին հասցնել և երկրում ապամոնտաժել կոմունիստական համակարգը:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1143884755660797?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1479067565678383
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



