168.am-ը գրում է.

Կորեական ԶԼՄ-ների հաղորդագրություններով՝ դատախազները պլանավորում են հարցաքննել Samsung Group-ի փաստացի ղեկավար Ջեյ Լիին և երկրի նախագահ Պակ Կին Հեին՝ կապված այն սկանդալի հետ, որը հարուցել էր երկրի նախագահի մտերիմ ընկերուհու միջամտությունը Հարավային Կորեայի պետական գործերին:

BBC-ն հաղորդում է, որ դատախազները արդեն պաշտոնական հարցում են ուղարկել երկրի նախագահին և սպասում են պատասխանի: Նրանք պատրաստվում են Պակ Կին Հեին հարցաքննել մոտ օրերս:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դատախազներն արդեն հարցաքննել են Hyundai Motor-ի և Korean airlines-ի ղեկավարներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել