gettyimages-531727488-h_2016Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն կիսվել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելու հետ կապված տպավորություններով։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը։

«Ես ինձ այնպես եմ զգում, ինչպես սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո»,-նշել է Դե Նիրոն։

Դերասանի խոսքով՝ այժմ պետք է պարզապես հետևել, թե ինչ է տեղի կունենա ԱՄՆ-ում։

Նոյեմբերի 10-ին Դե Նիրոն խոստովանել էր, որ հրաժարվել է Թրամփի դեմքին հարվածելու իր նախկին ցանկությունից։ «Այժմ ես չեմ կարող դա անել, նա նախագահ է։ Եվ ես պետք է հարգեմ այդ պաշտոնը»,-պարզաբանել էր նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել