Tert.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միությունը առնվազն մինչև 2024 թ.-ը չի նախատեսում անցում կատարել միասնական արժույթի: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը:

Վերջինս նշեց, որ ԵԱՏՄ-ում նախատեսվում է ապրանքածառայությունների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկայի ստեղծում, մինչդեռ մնացած բոլոր հարցերը ազգային իրավական համաձայնության տիրույթում են:

«Միասնական արժույթին անցում կատարելու մասին հարցը քննարկվել է, բայց գեթ մեկ անգամ պոզիտիվ, դրական որոշում չի կայացվել, որովհետև միասնական արժույթին անցնելու  համար անհրաժեշտ է անդամ-պետությունների էկոնոմիկայի, ֆինանսների ավելի մեծ կապվածություն»,- ասաց Գլազևը:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել