168.am-ը գրում է.

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ 1 տարի առաջ ահաբեկչությունների հետևանքով սահմանված արտակարգ դրության ռեժիմը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի:

BBC-ին տված հարցազրույցում Վալսն ասել է, որ Ֆրանսիան պետք է պաշտպանի ժողովրդավարությունը հաջորդ տարին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ:

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո, որը խլել էր 130 մարդու կյանք:

Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել էր ԴԱԻՇ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել