2Կանադան թույլատրել է հայտ ներկայացնողներին ներգաղթի փաստաթղթերում նշել ոչ միայն արական և իգական, այլև երրորդ սեռ: Նորամուծությունն առկա է ճանապարհորդների էլեկտրոնային թույլտվության eTA համակարգում:

«Սեռ» սյունակը նոր փաստաթղթերում բացի «արական» և «իգական» սեռերից՝ առաջարկում է «այլ» տարբերակը:

Այդպիսով Կանադան լուծել է անձանց խնդիրը, որոնք ըստ անձնագրի երրորդ սեռի են պատկանում և նախկինում դժվարություններ են ունեցել երկիր մուտքի հարցում, քանի որ ավտոմատացված համակարգը չէր ընդունում նրանց հայտերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել