p6qdqznr-580Լոնդոնում Sothebyʼs-ի աճուրդում երկու օր ներկայացված է եղել մոտ 350 արվեստի գործ բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի հավաքածուից: Նմուշները վաճառվել են 32,9 մլն ֆունտով (38,2 մլն եվրո), հայտնում է DW-ն՝ հղում անելով Sothebyʼs աճուրդի տանը:

Նշվում է, որ ստացված գումարը ավելի քան երկու անգամ գերազանցել է փորձագետների կողմից հավաքածուի նախնական գնահատված արժեքը՝ 15 մլն եվրոն:

Ամենաթանկարժեք լոտը եղել է ամերիկացի նկարիչ Ժան-Միշել Բասկիայի Air Power կտավը, որը ստեղծվել է 1984 թ.: Այն վաճառվել է 8 մլն եվրոյով՝ նախնական 3-4 մլն եվրո արժեքի դեպքում:

Ցուցահանդես է այցելել ավելի քան 1700 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել