ԴԱԻՇ-ի գրոհայինները շաբաթ օրը Իրաքի Սալահ-էդ-Դին նահանգի Շերգաթ շրջանի գյուղ են գնդակոծել քլոր պարունակող արկերով, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին անվտանգության ուժերում:
«ԴԱԻՇ խմբավորումը գնդակոծել է (շաբաթ օրը) Շերգաթ շրջանի Ալ-Հանուքա գյուղը ավելի քան 15 ականանետային արկերով, այդ արկերից որոշները քլոր թունավոր նյութ են պարունակել»,- հեռուստաալիքին ասել է աղբյուրը:
«Գնդակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել, 2 հոգի վիրավորվել է, նրանց մեջ՝ կանայք և երեխաներ, նաև նյութական վնաս է հասցվել»,- հավելել է աղբյուրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



