4374368Կոլումբիայի Զինված հեղափոխական ուժերի ապստամբները և հանրապետության իշխանությունները խաղաղության մասին նոր համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով կառավարական պատվիրակության հաղորդագրությունը:

«Կառավարությունը և FARC-ը նոր վերջնական համաձայնագիր են ստորագրել ռազմական հակամարտության վերջի մասին, որը ներառում է տարբեր հանրային խմբերի ներկայացրած փոփոխություններ և ճշգրտումներ»,- ասվում է փաստաթղթում:

Կոլումբիայի կառավարության հետ խաղաղության մասին նոր համաձայնագրի կետերի համաձայն՝ ապստամբներն իրենց ունեցվածքը կհանձնեն երկրի իշխանություններին հակամարտության զոհերին վնասի հետագա փոխհատուցման համար: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:

Նա նշել է, որ ըստ նոր համաձայնագրի՝ FARC-ի ղեկավարները կպահպանեն ընտրված լինելու իրավունքը, սակայն կզրկվեն որոշ այլ արտոնություններից, որոնք ամրագրված են համաձայնագրի սկզբնական տեքստում:

Կոլումբիայի Զինված հեղափոխական ուժերի ապստամբները և հանրապետության իշխանությունները սեպտեմբերի 26-ին պայմանագիր էին կնքել, որով ավարտվում է մոտ կես դար շարունակվող քաղաքացիական պատերազմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել