Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո արմատական փոփոխություններ կգրանցվեն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի փոխհարաբերություններում.
«Միանշանակ է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կփոխվեն, արմատականորեն կփոխվի գլոբալ իրավիճակը, այդ թվում նաև մեր տարածաշրջանում։
Բացարձակապես վստահ եմ, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի բանակցությունների ընթացքում Վրաստանը չի կարող հայտնվել քննարկվող հարցերի առաջին տասնյակում։
Ամերիկայում ընտրությունների գլոբալ փոփոխությունների ժամանակահատվածը և համաշխարհային քաղաքականությունում առկա իրական տեղաշարժերը վիթխարի մարտահրավեր են մեր երկրի համար»։



