Եթե ուսումնասիրենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալները, ապա կտեսնենք, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում:
Ուսումնասիրելով տվյալները միկրոմակարդակով՝ կարող ենք փաստել, որ պարենային շուկայում գնանկումը կազմել է 3.1, իսկ ոչ պարենայինում՝ 2.3 տոկոս:
Գնանկմանը նպաստող գործոնները շատ են: Դրանք կապված են ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին գործոնների հետ: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ գնանկմանը զուգահեռ նվազում է նաև բնակչության ֆինանսական բեռը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1589196054722419
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել