1.5 տոկոս գնանկում Հայաստանում


19:00 , 11 նոյեմբեր, 2016

Картинки по запросу գնանկումԵթե ուսումնասիրենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալները, ապա կտեսնենք, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում:

Ուսումնասիրելով տվյալները միկրոմակարդակով՝ կարող ենք փաստել, որ պարենային շուկայում գնանկումը կազմել է 3.1, իսկ ոչ պարենայինում՝ 2.3 տոկոս:

Գնանկմանը նպաստող գործոնները շատ են: Դրանք կապված են ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին գործոնների հետ: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ գնանկմանը զուգահեռ նվազում է նաև բնակչության ֆինանսական բեռը: