Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հնչող այն վարկածներին, թե իբր նա մասնակցում է Րաֆֆու հանրահավաքներին Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցումով, որպեսզի այսպես ասած մարտով հետախուզություն անի և հասկանա, թե արդյոք հնարավո՞ր է այնպես անել, որ այս բողոքի ալիքը գլխավորի ՀԱԿ-ը, ու Րաֆֆին մղվի երկրորդ պլան։
Նիկոլը հորդորել է նման ապատեղեկատվություն տարածողներին շարունակել իրենց գործը, իսկ ինքն այնտեղ է, որպեսզի պայքարի ժողովրդի իշխանությունը վերադարձնելու համար՝ դե յուրե հնարավոր բոլոր մեթոդներով։
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ապա ինչպես ինքը՝ Րաֆֆին էր ասել, նա համաձայն է, որ ժողովուրդն արդարություն է պահանջում, և դա ոչ թե իր անձնական, այլ ժողովրդի պայքարն է։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել