Էս պահին, հաղթելով առանցքային նահանգերի մի մասում, ամերիկյան միլիարդատեր Դոնալդ Թրամփը առաջին տեղում է: Թրամփն ունի 238 ձայն, Քլինթոնը՝ 215: Նահանգների մի մասում ընտրությունների ձայները դեռ հաշվարկված չեն: Թրամփին պակասում է ընդամենը 32 ձայն նախագահական աթոռից, հավաքելով 270 ձայն՝ Թրամփը կհռչակվի ԱՄՆ նախագահ: Ի դեպ, ընտրությունների արդյունքները ինչ-որ չափով անակնկալ էին ԱՄՆ էքսպերտների համար, քանի որ Թրամփին հաջողվել է հաղթել անգամ այն տեղերում, որտեղ հանրապետական թեկնածուները նախկինում պարտվում էին կամ հավաքում ավելի քիչ ձայներ!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: