Իհարկե, շատ հետաքրքիր կլիներ, եթե ԱՄՆ-ում ընտրվեր առաջին կին նախագահը, բայց ձայների ընթացիկ հաշվարկներն ասում են, որ Թրամփն ակնհայտ առաջատարն է:
Ի դեպ, սա այն քիչ դեպքերից է, երբ մենք` հայերս, առանձնապես հետաքրքրված չենք` ով կնտրվի, քանի որ մեծ հաշվով երկուսն էլ իրենց շատ լոյալ են դրսևորում 1915թ.-ի Հայոց ցեղասպանությանն իրավական գնահատական տալու հարցում:
Միգուցե մեզ համար հետաքրքիր պետք է լիներ նաև տնտեսական, միջազգային քաղաքականության կուրսի հանդեպ ունեցած թեկնածուների մոտեցումները, բայց մենք էմոցիոնալ և արդարություն պահանջող ժողովուրդ ենք և պատմական փաստերին պահանջում ենք տալ իրական գնահատականներ:
Հ.Գ. Հետաքրքիր դրվագ հիշեցի. ոչ շատ հին մի ֆիլմ կա` Պլուտո Նեշ. Էդի Մրֆին է խաղում: Ֆիլմը պատմում էր մի քանի հարյուր տարի հետո լուսնի վրա զարգացող դեպքերի մասին:
Տակ վոտ, ֆիլմի մեջ ցուցադրվող դոլարի վրա Հիլլարիի գլուխն էր պատկերված:



