Պուրիմն, ինչպես իրենք` եբրայեցիներն են ասում, իրենց տոներից ամենաուրախն ու ամենապայծառն է, որը տոնվում է լուսնային օրացույցի ադար ամսվա 14-ին (այս տարի փետրվար 24): Այս օրը նրանց պատվիրվում է ընթերցել Եսթերի մագաղաթը, ամեն բան մոռանալու աստիճան օգտագործել ոգելից խմիչքներ, երեխաներին` կազմակերպել պուրիմյան իրադարձությունները նկարագրող ներկայացումներ (պուրիմշպիլ), տոնական սեղաններին անպայման ունենալ և ճաշակել պարսիկ զորահրամանատար Համանի կտրված ականջները խորհրդանշող ընկույզով, չամիչով ու մեղրով լցոնված «Համանդաշն» (Համանի ականջներ) անվանումը կրող թխվածքը և այլն, և այլն: Հասկանանք, այդ ինչ Համանի ականջներ են, որ մեր եբրայեցի եղբայրները շուրջ 2500 տարի ճաշակում և համից չեն կշտանում…
Մ.թ.ա. 586 թ. Նաբուգոդոնոսոր երկրորդի կողմից Երուսաղեմը գրավելուց և եբրայեցիներին Պաղեստինի տարածքներից Բաբելոն գերեվարելուց հետո բավականաչափ ժամանակ էր անցել: Սակայն մ.թ.ա. 538թ.-ից Բաբելոնում արդեն «տիրություն» անող Պարսից արքա Կյուրոսի եբրայեցիներին գերությունից արձակելու հրովարտակից հետո անգամ, իրենց ստրկական վիճակն անվերջ ողբացող եբրայեցիների չնչին մասը միայն ցանկություն հայտնեց վերադառնալ Երուսաղեմ, քանզի թե’ Բաբելոնում և թե’ Պարսից կայսրության ողջ տարածքում նրանք իրենց կյանքի համար գտել էին հանգիստ ու ապահով ապրելու և բարեկեցության ու բարգավաճության հասնելու լավագույն պայմանները: Գերեվարված մեր եբրայեցի եղբայրների մեծ մասը ջրանցքներ փորելով կամ Բաբելոնի պարիսպների շինարարության վրա բանվորություն անելով չէին զբաղված իհարկե` դա լոկ տեղաբնիկ գոյերի բախտաբաժինը կարող էր հանդիսանալ: Հայտնվելով ժամանակի խոշորագույն առևտրատնտեսական կենտրոններից մեկում, ինչպես այսօր ասենք Նյու Յորքում կամ Լոնդոնում, որտեղ այն ժամանակվա չափանիշներով պաշտպանված էին մարդու իրավումքներն ու հիմնարար ազատությունները (Բաբելոնում ստրուկը իր նկատմամբ դաժան վերաբերմունքի համար իրավունք ուներ դատի տալու իր տիրոջը, կամ ստրուկը, տիրոջ խնդրանքով, կարող էր վարկ տրամադրել նրան և այլն), նրանք իրենց նվիրեցին ստրկական աշխատանքի մեկ այլ` առևտրա-վաշխառուական ոլորտին, ինչը շատ արագ և անդարձելիորեն նրանց մոռացնել տվեց այն ամենը, ինչը կապված էր իրենց ստրկական վիճակի, իրենց աստծո պատգամների, հավատքի, Ավետյաց երկիր` Պաղեստին վերադառնալու հետ: Կարճ ասած Պարսկաստանում տեղի էր ունենում եբրայեցիների ինքնակամ ձուլում և նրանք մոռանում էին իրենց համար Տորայում գրված Աստծո պատվիրանները: Եվ ինչպես միշտ հետագայում, այստեղ` առաջին անգամ, որպես «դարձի իրագործման տեխնոլոգիա» անպայման ի հայտ է գալիս «ԱՆՏԻՍԵՄԻՏԸ», ով իր առջև խնդիր է դրած լինում իր երկիրն ազատել մեր եբրայեցի եղբայրներից` ջարդեր կազմակերպելու, նրանց բնաջնջելու միջոցով: Ահա այս ժամանակներում էլ տեղի են ունենում եբրայական տոներից ամենալուսավորը համարվողի` ՊՈՒՐԻՄԻ հետ կապված իրադարձությունները:
Այդ ժամանակներում Պարսկաստանում իշխում էր Ախաշվերոշ-Արտաքսերքս արքան, ով իր համար կին էր առել Եսթեր անունով մի եբրայուհու և ով զարնուհին էր Մուրթքե-Մորդեխայ անունով մի եբրայեցու: Չար լեզուներն ասում են, որ մեր եբրայեցի եղբայրներն իրենց ստրկական աշխատանքի շնորհիվ արագորեն հասնելով բարեկեցության բարձր աստիճանի սկսել էին մեծ դերակատարում ունենալ նաև երկրի հասարակական կառավարման ոլորտներում և պարսիկների համար գնալով ավելի ու ավելի անհասկանալի էր դառնում մեկ բան. Արդյոք իրենք են նվաճել Երուսաղեմը և գերեվարել մեր եբրայեցի եղբայրներին, թե եբրայեցիներն են գրավել ու «իրենցով արել» ողջ Պարսկաստանը: Եվ ահա Արտաքսերքսի խորհրդական զորահրամանատար Համանը, ով մեծ ազդեցություն ուներ, և ում խոնարհվում էին բոլորը, չգիտես ինչու բացի Մուրթքեից, այս հարցերը բարձրացրեց Ախաշվերոշի առջև: Արքան համաձայնվելով նրա հետ հրամայում է. «…մեկ օրում՝ տասներկուերորդ ամսվա, այսինքն՝ Ադար ամսվա տասներեքերորդ օրը, ոչնչացնեն, սպանեն ու կործանեն բոլոր հրեաներին՝ թե՛ երիտասարդներին, թե՛ ծերերին, թե՛ երեխաներին և թե՛ կանանց, ինչպես նաև հափշտակեն նրանց ունեցվածքը» Եսթեր 3:13: Հրամանն արձակվեց «Առաջին ամսվա տասներեքերորդ օրը…» (Եսթեր 3:12), այսինքն՝ մինչև հրամանի ի կատար ածվելը դեռ մի ամբողջ տարի ժամանակ կար…
Մուրթքե- Մորդեխայն իմանալով «…այդ որոշման մասին, պատռեց իր հանդերձները, քուրձ հագավ, իր վրա մոխիր ցանեց…» (Եսթեր 4:1), ու գնալով արքունիք Եսթերին հրահանգեց փրկել իրենց հայրենակիցներին արտաքսումից և կոտորածից: Եվ ահա Եսթերին հաջողվում է համոզել Ախաշվերոշին հակառակն անել` կախաղան բարձրացնել այդ սրիկա Համանին, փոխել արքայական հրամանի բովանդակությունը և արդեն հրեաներին արտոնություն տալ կոտորելու իրենց չսիրողներին: «… թագավորը թույլ էր տալիս բոլոր քաղաքներում գտնվող հրեաներին հավաքվել և բոլոր ազգերի մեջ ու բոլոր գավառներում ոչնչացնել, սպանել և կործանել իրենց հանդեպ թշնամաբար տրամադրված բոլոր զինված մարդկանց, այդ թվում երեխաներին ու կանանց, իսկ նրանց ունեցվածքը կողոպտել: Թագավորի բոլոր գավառներում դա պետք է արվեր մեկ օրում՝ տասներկուերորդ ամսվա, այսինքն՝ ադար ամսվա տասներեքերորդ օրը» (Եսթեր 8:11,12), այսինքն` նոր հրամանի արձակումից շուրջ ինն ամիս անց։ Անտիսեմիտ Համանին իր տան առջև կանգնեցված ցցից կախելուց ինն ամից անց, այսինքն երբ արդեն վաղուց չարը խափանված էր և եբրայեցիներին այլևս որևէ վտանգ չէր սպառնում, եկավ ադար ամսվա տասներեքերորդ օրը և «Հրեաները հավաքվեցին իրենց քաղաքներում… բոլոր գավառներում, որպեսզի սպանեն նրանց, ովքեր ցանկանում էին վնաս հասցնել իրենց, և ոչ մի մարդ չկարողացավ դիմադրել նրանց, քանի որ նրանց հանդեպ վախը պատել էր բոլոր ժողովուրդներին» (Եսթեր 9:2): Եվ սկսվեց կոտորածը… Եվ Թագավորն ասաց Եսթեր թագուհուն. «Եթե Շուշան ամրոցում հրեաները սպանել ու կործանել են հինգ հարյուր մարդու և Համանի տասը որդիներին, ապա թագավորի մյուս գավառներո՞ւմ ինչ են արել։ Իսկ հիմա՞ որն է քո խնդրանքը։ Թող այն տրվի քեզ։ Ուրիշ ի՞նչ ես ուզում»։ (Եսթեր 9:12): Ինչպես ասում են` ախորժակն ուտելիս է բացվում, և մեր Եսթերը պատասխանեց. «Եթե թագավորին հաճելի է, թող Շուշանում գտնվող հրեաներին թույլ տրվի, որ վաղն էլ գործեն այսօրվա օրենքով, և թող Համանի տասը որդիներին ցցից կախեն» (Եսթեր 9:13) (Իսկապես, ծիսական դաժանություն ինչպիսի դրսևորում: Նախօրեին մեռցրած անմեղ երեխաներին` այսօր կախել ցցից: (մեկնաբանությունն իմն է): Վերջապես «Թագավորի գավառներում գտնվող մնացած հրեաները հավաքվեցին… և իրենց ատողներից յոթանասունհինգ հազար մարդ սպանեցին (ասենք, որ այդ թվերին պարսկական բանակը, որը հզորագույնն էր տարածաշրջանում իր կազմում ուներ 70.000 զինվոր: Մոտ այդքան էլ ուներ Ավարայրի ճակատամարտում)։ Դա տեղի ունեցավ ադար ամսվա տասներեքերորդ օրը և տասնչորսերորդ օրը նրանք հանգիստ գտան ու խնջույքի և ուրախության օր արեցին» (Եսթեր 9, 16,17)։ Սա է Պուրիմի հակիրճ պատմությունը և այս առումով մեր` հայերիս բարոյականության, ազնվության, մարդասիրության, արդարության, կարճ ասած Արարչաստեղծ մարդու էության մասին ունեցած պատկերացումներին տրամագծորեն հակառակ բնավորության գծերի ու մարդկային, ավելի ճիշտ, մեր չափանիշներով անմարդկային վարքագծային դրսևորումների փառաբանմանն ենք ականատես լինում այստեղ: Բազմաթիվ հարցեր են առաջանում անզեն 75.000 անմեղ մարդկանց կոտորածը, Համանի 10 զավակների սպանությունն ու նրանց հետագա ցցերից կախ տալը և նման այլ դրսևորումներն որպես հերոսություն որակելու և այդ առումով պետական-ազգային տոն հռչակելու առումով: Սակայն թողնենք սա և ծանրանանք ընդամենը մեկ` իմ կարծիքով կարևորագույն բանի` այդ տոնակատարության ծիսական մասի վրա` հատկապես երեխաների հետ կապված:
Եթե եբրայեցի երեխաները ինքնագիտակցման առաջին տարիներից սկսած արդեն, անմեղ մարդկանց կոտորածն ու մանուկների սպանությունն ընկալում են որպես իրենց փրկության տոն, ավելին, մանուկ հասակից սկսած, իրենց ողջ կյանքի ընթացքում, այդ տոնին անպայման ճաշակում, միմյանց հյուրասիրում են պարսից զորահրամանատար Համանի կտրած ականջները խորհրդանշող, չամիչով, ընկույզով ու մեղրով լցոնված «Համանի ականջներ»` «Համանդաշն» կոչված քաղցրեղենը ու մոտ 2500 տարի առաջ իրականացված մարդկանց կոտորածի, երեխաների սպանության մոտիվներով մանկական ներկայացումներ են բեմադրում և այդ օրը ազգովի որակում են որպես «լուսավոր մանկական տոն», ապա այդ ժողովուրդը, այդ հասարակությունն իր հոգեկան առողջության, իր հարևանների, մնացած մարդկության հետ առնչվելու ու շփվելու, վերջապես, իր ապագայի հետ կապված լուրջ պրոբլեմներ ունի…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/artashes.papazyan/posts/306145662844210
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել