Պատմական գիտությունների թեկնածու |
Ադրբեջանական բոլոր լրատվական գործակալություններն անդրադարձել են ՀՀ ՊՆ նախարար Ս. Օհանյանի կոչին` ուղղված Աբիևին, շփման գծում կրակը դադարեցնելու առնչությամբ և այս փաստը ներկայացնում են որպես խնդրանք: Իրականում Օհանյանի կոչը ավելի շուտ նախազգուշացում էր, քանի որ Ադրբեջանը հրադադարը սկսել է խախտել ոչ թե սովարական սպառազինություններով, այլ այնպիսի մեծ տրամաչափի զենքերով, որոնց երեք կրակոցը համարժեք է պատերազմ հայտարարելուն: Եվ մեր կողմի նախազգուշացումը մեկնաբանել որպես թուլության նշան ճիշտ չէ, սակայն հայկական կողմի պատասխանը պետք է ավելի կոշտ լինի: Նախ` Սաֆարովի արտահանձնումից հետո մենք պետք է գոնե ժամանակավորապես դադարեցնեինք բանակցային գործընթացը, իսկ հակառակորդի կողմից հրադադարը խատելու յուրաքանչյուր դեպքի պետք է տրվի շատ կոշտ հակահարված: Պատմությունը ցույց է տվել, որ հաշվի են նստում բացառապես ուժեղների, այլ ոչ թե թղթե շերեփ ունեցողների հետ: