Image result for ԱդրբեջանԱդրբեջանի ազգային անվտանգության համակարգում Իրանի մասով վերահսկողությունը հավանաբար հանձնված է իսրայելական հետախուզությանը:

Երեկ Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչ Եվդա Աբրամովը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել Ադրբեջանի ազգային անվտանգության համակարգում Իսրայելի հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչության` «Մոսադի» ներգրավվածության և «Ադրբեջանում իրանցիների դեմ» այդ հիմնարկության իրականացրած գործողությունների մասին:

Եվդա Աբրամովը մասնավորապես նշել է, որ 2012թ.-ին, երբ Ադրբեջանում էր անցկացվում «Եվրատեսիլ մրցույթը», Բաքվի մարզավաններից մեկում իսրայելական հատուկ ծառայության ջանքերով ձերբակալվել են մի խումբ «իրանցի ահաբեկիչներ»: Բացի այդ՝ Եվդա Աբրամովը նշել է, որ Եվրոպական խաղերի ժամանակ Բաքվում անվտանգության պահպանումը դարձյալ ստանձնել է իսրայելական «Մոսադը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել