Image result for ՊԵԿ նոր ղեկավարՊԵԿ նախագահը բավականին լուրջ կապիտալի տեր մարդ է։ Իհարկե, «Գազպրոմ Արմենիան» այն կազմակերպությունն է, որը կարող է իր՝ այն էլ ղեկավար օղակներին այնքան բարձր աշխատավարձ տալ, որ վերջիններս կարճ ժամանակում կուտակեն նման հարստություն։ Խնդիրն այն չէ, թե ինչու է այս մարդը այսքան հարուստ, խնդիրն այն է, որ մի ժողովուրդ, որի 50 տոկոսը աղքատության և չքավորություն մեջ քարշ է տալիս իր գոյությունը, որովհետև ստիպված է փակել ոչ միայն «Գազպրոմ Արմենիայի» կուտակած ավելի քան 33 միլիոն դոլարի պարտքը սեփական հարկերի միջոցով, այլ նաև ստիպված է լուռ հանդուրժել, թե ինչպես են իր գլխին պարտք կուտակող վատ աշխատողները կամ իրենց Իրանից այլընտրանքային և էժան գազի հնարավորությունից զրկողները միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ ստանում։
Ահա թե ինչու ժողովրդին պետք է հետաքրքրի և ժողովրդին գոնե ԶԼՄ-ների միջոցով հասանելի լինեն պետական պաշտոնյաների ունեցվածքը, քանի դեռ այդ ունեցվածքը կուտակվում է 35 տոկոս աղքատների և 19 տոկոս թերսնված հայ մանուկների հաշվին, դա պետք է հետաքրքրի ժողովրդին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել