ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, համալիրի ղեկավարության և բացման կապակցությամբ համալիրում գտնվող բազմաթիվ հյուրերի հետ միասին Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել առողջ ապրելակերպին միտված սպորտային ժամանակակից սարքավորումներով հագեցած նորակառույց համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված շուրջ 200 աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել