Ամենահրաշալի քաղաքն այն է, որտեղ մարդը երջանիկ է։
Առաջին մարդը, ում մասին մտածում ես առավոտյան, և վերջին մարդը, ում մասին մտածում ես գիշերը, կա՛մ երջանկությանդ, կա՛մ էլ ցավիդ պատճառն է:
Խիղճը սովորաբար տանջում է նրանց, ովքեր անմեղ են:
Ամենաթեթև բնավորությունն ունեն ցինիկները, ամենածանրը՝ իդեալիստները: Ձեզ դա տարօրինակ չի՞ թվում:
Ավելի լավ է մեռնել, երբ ցանկանում ես ապրել, քան ապրել այնքան, որ ցանկանաս մեռնել:
Ինչ էլ որ տեղի ունենա ձեզ հետ, սրտին մոտ մի՛ ընդունեք, այս աշխարհում շատ քիչ բան է կարևոր լինում։
Երջանկությունը ամենաանորոշ և ամենաթանկարժեք բանն է աշխարհում:
Գիտակցությունը տված է մարդուն, որպեսզի նա հասկանա, որ միայն գիտակցությամբ ապրելն անհնար է:
Միայն դժբախտը գիտի՝ ինչ բան է երջանկությունը: Երջանիկը կյանքի ուրախությունն ընկալում է ոչ առավել, քան մանեկենը. նա միայն ցուցադրում է ուրախություն, սակայն այն նրան տրված չէ: Լույսը լույս չի տալիս, երբ լուսավոր է: Այն լույս է տալիս մթին:
Ի՞նչ կարող է մարդը տալ մեկ ուրիշ մարդուն՝ բացի ջերմությունից: Եվ ի՞նչ կա առավել դրանից:
Կինը սիրուց խելոքանում է, իսկ տղամարդը՝ կորցնում գլուխը:
Կյանքը առագաստանավ է, որի վրա չափից շատ են առագաստները: Այնպես որ յուրաքանչյուր պահի այն կարող է շրջվել:
Այն, ինչ չես կարողանում ստանալ, միշտ ավելի լավն է թվում նրանից, ինչ ունես: Դրանում է մարդկային կյանքի ռոմանտիզմն ու ապուշությունը:
Միայն նա, ով մենակ է մնացել, կհասկանա սիրելիի հետ հանդիպման բերկրանքը։
Սերը տանել չի կարողանում բացատրություններ, նա արարքների է սպասում։
Յուրաքանչյուր սեր ձգտում է հավերժ լինել, դրանում է նրա հավերժական տանջանքը։
Միայն երբ վերջնական բաժանվում ես մարդուց, սկսում ես հետաքրքրվել այն ամենով, ինչը վերաբերում է իրեն, սա է սիրո պարադոքսներից մեկը։
Երջանկության մասին կարելի է խոսել 5 րոպեից ոչ ավել, տառապանքի մասին մարդիկ կարող են գիշեր-ցերեկ խոսել։
Միայնությունը հեշտ է, երբ չես սիրում։
Քանի մարդն ապրում է, ոչինչ կորած չէ:
Հիշի՛ր, տղա՛, երբեք և երբեք և կրկին երբեք ծիծաղելի չես լինի այն կնոջ աչքերում, հանուն որի ինչ-որ բան ես անում:
Ինձ թվում է՝ կինը չպետք է տղամարդուն ասի, որ սիրում է։ Այդ մասին թող ասեն նրա փայլող, երջանիկ աչքերը, ոչ թե շատախոսությունը։
Ես կանգնել էի նրա կողքին, լսում էի նրան, ծիծաղում և մտածում՝ ինչ դաժան է սիրել կնոջը ու աղքատ լինել։
Ասում են` դժվարը մինչև 70 տարեկան ապրելն է, իսկ հետո ամեն ինչ հալած յուղի պես կգնա առաջ։
Ով ցանկանում է պահել, նա կորցնում է: Նա, ով պատրաստ է ժպիտով բաց թողնել, նրան ամեն կերպ փորձում են պահել:
Ոչ ոք չի կարող այդքան օտար լինել, քան նա, ում մի ժամանակ սիրել ես։