Թեև համանախագահների այցի ընթացքում հնչեցին որոշ «ադրբեջանամետ» մտքեր, սակայն, ընդհարուր առմամբ, Մինսկի խմբի՝ այցի վերաբերյալ ամփոփիչ հայտարարությունը գոհացուցիչ չէ ադրբեջանական կողմի համար: Համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ պետք է գործողություններ ձեռնարկել հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող մեխանիզմներ ստեղծելու, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորություններն ընդլայնելու ուղղությամբ:
Ադրբեջանցի «քաղաքագետ-վերլուծաբաններն» այս հայտարարությունն ընկալել են որպես ստատուս քվոյի պահպանմանն ուղղված քայլ: Ադրբեջանական լրատվական կայքերից մեկում հոդվածագիրը գրում է. «Ինչպես տեսնում ենք, անջատողականների և համանախագահների ցանկությունները համընկնում են, իսկ նրանց մոտեցումներն այսպիսինն են. «Ներկայիս փուլում հակամարտության կարգավորումը հնարավոր չէ, այդ պատճառով էլ պետք է երկարաձգենք հրադադարը»»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1203646389707028
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել