Մինագամից ասեմ, որ Ենիգոմշյանի ոչ մի պատասխան որևէ հարցի շուրջ հստակություն չմտցրեց: Բայց խոսքն այլ բանի մասին է: Ենիգոմշյանին էֆիր բերելով՝ պատկերացնո՞ւմ եք՝ ում եք լեգիտիմացնում: Մեծ հաշվով Ալեք Ենիգոմշյանը որևէ հերոսություն չի արել, անհաջողակ մի գործիչ է, ում որևէ բան վստահելը չափազանց մեծ ռիսկ ա:
Այդ մարդու մասին երկու բան է հայտնի: Առաջինը՝ հեռավոր 1980-ին մի անհաջող օպերացիայի մասնակից: Եվ երկրորդն՝ այս տարվա ամռանը մի անհաջող բանակցության փորձ:
Բանակցության մասին շատ չխոսեմ: Մարդ, չգիտես ում կամոք, միջնորդի դեր էր ստանձնել «Սասնա ծռերի» ու պետության միջև, բայց շատ արագ հանդես եկավ որպես կողմ ու տապալեց բանակցությունները՝ վտանգի տակ դնելով նաև իր ընկերների կյանքը:
Բայց սա ոչինչ է Ժնևում գրանցված ձախորդության դեմ: Ենիգոմշյանը պատիվ ունի այդպիսով հիշվելու որպես ԱՍԱԼԱ-ի առաջին ձերբակալված անդամ, ով իրեն տրված հանձնարարությունը չի կարողացել անել:
Այսքանը: Մարդն ամբողջ կյանքում երկու հանձնարարություն է ունեցել, երկուսն էլ բարեհաջող տապալել է, հիմա եկել համոզում է, որ մեզ կփրկի:
Ի դեպ, Կարմենի մոտ հյուրընկալվելիս Ենիգոմշյանն այդպես էլ չի լուսավորել մութ դրվագը, թե հատկապես ո՞ւմ համար էր նախատեսված ռումբը, որի սխալ բանեցմամբ ինքը հաշմվեց: Նրան մեղադրում են, որ ռումբը նախատեսված է եղել հայ գործարարի, այլ ոչ թուրք պաշտոնյայի համար, իսկ ինքը մեղադրանքին պատասխանում է մեղադրանքով, թե բա, գիտեք, ասողը անվտանգության ծառայության աշխատակից ա եղել:
Եղբա՛յր, ի՞նչ կապ ունի՝ ով ա ասողը, եղե՞լ ա նման բան, թե՞ չէ: Հստակ՝ այո կամ ոչ:
Եթե որևէ մեկին հաջողվի այս թեմայով Ենիգոմշյանից հստակ պատասխան կորզել, կարելի ա էտ մարդուն խնդրել որոշ բաներ էլ ճշտի: Օրինակ՝ ի՞նչ էր անում Ենիգոմշյանը 1980-ից մինչև 2015 թվականը, ի՞նչ հարաբերությունների մեջ էր իր ընտանիքի անդամների ու ԱՍԱԼԱ-ի այլ մարտիկների հետ, ինչո՞ւ հիմա հանկարծ որոշեց քաղաքականությամբ զբաղվել, իսկ 90-ականներին ու 2000-ականներին նման բան մտքով չէր անցկացնում:
Թե չէ տպավորություն ա, որ Հայաստանը որբի գլուխ ա, ու մութ անցյալ ունեցող ամեն մի ձախողակ իրավունք ունի վարսավիրություն անել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2124677331090176
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել