Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրանը հետաքրքրվում էր, թե ինչպես պետք է վարվի վարչապետը ռիսկով տղաների հետ: Մասնավորապես Խաչատրյանն ակնարկում էր, որ որոշ անհատներ բյուջե չեն վճարում անհրաժեշտ չափի գումարներ:
«Ռիսկով տղաներին մենք կասենք, որ բյուջե փող պիտի բերեն նրանք, ովքեր փող պիտի բերեն: Հիմա նրանք ռիսկով են, ռիսկով չեն՝ ի՞նչ կապ ունի»,- ի պատասխան ասաց վարչապետը:
Ակնհայտ է, որ կառավարության ծրագրի վերաբերյալ գործնական մեկնաբանություններ կարելի է անել շատ ավելի ուշ, պարզ է, որ այս փուլում իրարամերժ կարծիքներ կհնչեն, բայց, այնուամենայնիվ, հստակ է մի բան. գործադիրի ղեկավարը չի խուսափում սուր թեմաներին ուղիղ պատասխաններ տալուց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1713126862344512&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել