Ռիսկով տղերքն ու պետբյուջեն


21:41 , 20 հոկտեմբեր, 2016

Image result for պետբյուջեԱյսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրանը հետաքրքրվում էր, թե ինչպես պետք է վարվի վարչապետը ռիսկով տղաների հետ: Մասնավորապես Խաչատրյանն ակնարկում էր, որ որոշ անհատներ բյուջե չեն վճարում անհրաժեշտ չափի գումարներ:

«Ռիսկով տղաներին մենք կասենք, որ բյուջե փող պիտի բերեն նրանք, ովքեր փող պիտի բերեն: Հիմա նրանք ռիսկով են, ռիսկով չեն՝ ի՞նչ կապ ունի»,- ի պատասխան ասաց վարչապետը:

Ակնհայտ է, որ կառավարության ծրագրի վերաբերյալ գործնական մեկնաբանություններ կարելի է անել շատ ավելի ուշ, պարզ է, որ այս փուլում իրարամերժ կարծիքներ կհնչեն, բայց, այնուամենայնիվ, հստակ է մի բան. գործադիրի ղեկավարը չի խուսափում սուր թեմաներին ուղիղ պատասխաններ տալուց: