isisՄոսուլում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ոչնչացրել է տասնյակ սեփական հրամանատարների քաղաքի գրավման ժամանակ իրաքյան զինվորականներին օգնելու նրանց մտադրությունը բացահայտելուց հետո: Այս մասին հայտնում է The Times-ը:

Իրաքի պաշտոնական իշխանությունների խոսքով՝ 54 տղամարդ սպանվել են այն բանից հետո, երբ դավադիրներից մեկի բջջային հեռախոսում անցյալ շաբաթ հայտնաբերել են հաղորդագրություն, որում քննարկվել է ջիհադիստների զենքերի տեղափոխումը: Նշվում է, որ սպանվածների մեծ մասը եղել են ԴԱԻՇ-ի բարձրաստիճան ղեկավարներ:

Reuters գործակալության տվյալներով՝ սպանվել են 58 մարդ, ընդ որում՝ նշվում է, որ Մոսուլի հանձնման փորձը ղեկավարել է ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի տեղի օգնականը:

Գործակալությունը նշում է, որ դավադրության էությունը եղել է այն, որ ներկա դիրքերից տեղափոխվի սպառազինության մի մասը, և դրանով թուլացվի ահաբեկիչների պաշտպանունակությունը Մոսուլի գրավման գործողության ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել