2ae39030ce334b0ea6e95b8f5219cc88Նորագույն Zumwalt ականակիրը շաբաթ օրը ընդգրկվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում: Բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ հանդիսավոր արարողությունը կայացել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր նավահանգստում՝ տեղեկացնում է Associated Press-ը:

ԱՄՆ զինուժի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ծովակալ Հարի Հարիսը, ելույթ ունենալով հանդիսության ժամանակ, հայտարարել է, որ եթե Բեթմենը նավ ունենար, ապա դա կլիներ Zumwalt-ը:

Իր հերթին ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ռեյ Մաբուսը այն անվանել է ռազմական նավաշինության ասպարեզում «քվանտային թռիչք»: «Այն իր տեսակի մեջ առաջինն է, որ նոր դասի նավերի համար բացում է ուղի, նոր հնարավորություններ, նոր համակարգեր և ընդլայնում է մեր հնարավորությունները»,- ասել է նա:

Zumwalt-ի կառուցումը արժեցել է ռեկորդային՝ 4,4 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել