Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Րաֆֆուն համարում եմ ընդդիմադիր դաշտի ամենակոռեկտ գործիչներից մեկը, սակայն Հայաստանում ընտրել են Գերագույն գլխավոր հրամանատար, մարդ, ով կարող է ցանկացած պահի որոշումներ կայացնել, ունի արագ կողմնորոշվելու ջիղ և կամարտահայտություն: Իբրև ուղղակի մտորում ցանկանում եմ հիշել, որ Րաֆֆին արդեն մի քանի տարի է, ինչ չի կարողանում գլուխ հանել իր իսկ թիմի հետ, ուր մնաց կարողանա նույնը անել պետության հարցում:
2009 թ., սեպտեմբեր. «Ժառանգություն»-ից վտարվում են Վարդան Խաչատրյանն ու Զոյա Թադևոսյանը:
Ընդամենը մի քանի օր հետո Րաֆֆին հայտարարում է, որ վայր է դնում ԱԺ պատգամավորի իր մանդատը: Չի անցնում մի քանի օր, փոշմանում է՝ ասելով, թե ժողովուրդն իրեն խնդրում է մնալ պատգամավորի կարգավիճակում:
2012 թ.: Րաֆֆին ցուցակում տեղ չի տալիս իր փորձառու պատգամավորներին, հետո դաշնակցում «Ազատ դեմոկրատների» հետ, հետո խռովում վերջիններից, հետո կրկին հայտարարում, որ վայր է դնում մանդատը, հետո մի պահ փոշմանում, հետո կրկին որոշում ու վայր դնում:
Հիմա այսօրվա իրավիճակի մասին... Չգիտեմ, ինչ է որոշելու կամ փոշմանելու պարոն Հովհաննիսյանը, բայց այն, որ որոշել է, թե ինքը «80 տոկոս ձայն է ստացել», հերթական անլրջությունների շարքից է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/narek.sdhp/posts/2948684174263?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել