Image resultԱդրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի վարչապետ Մուհամմեդ Նավազ Շարիֆի հետ հանդիպման արդյունքներով կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռազմական ոլորտում համագործակցության խնդրին.

«Մենք ցանկանում ենք Պակիստանից գնել ամենաժամանակակից, բարձրտեխնոլոգիական զենք։ Այդ հարցում ձեռք է բերվել ամբողջական պայմանավորվածություն։

Պակիստանի վարչապետի հետ քննարկումների զգալի մասը նվիրված է եղել ռազմական ոլորտի համագործակցությանը։ Մեր միջև հաստատված է լավ համագործակցություն, և այսօր մենք քննարկեցինք մեր երկրների զինված ուժերի միջև համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը։

Միևնույն ժամանակ Պակիստանն ունի շատ զարգացած պաշտպանական արդյունաբերություն, և մենք մանրակրկիտ քննարկել ենք համագործակցությունն այդ ոլորտում»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել