«Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք՝ «Հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած»... Մենք որպես, ասենք, առևտրական նավատորմի ազդեցությունը… Ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ՝ մի քիչ բավականին… «Ռոլ Արմենիա միջին դարերի…»:Կարդալով այս փառահեղ պարբերությունը՝ ես միայն երկու հավանական բացատրություն ունեմ․
1․ Արա Աբրահամյանն առաջին մահկանացուն է, ով կարողանում է խոսել այնպես, ինչպես Google Translate ծրագրի անհաջող թարգմանություններն են լինում։ Ընդ որում՝ երկու լեզվով։
2․ Արա Աբրահամյանն այդպես էլ չհասկացավ, որ ինքը ծաղրի առարկա է դարձել, ու մեծ հաշվով՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ, միլիոնների մեջ լողալով, մարդն ափսոսում է փող տրամադրել գոնե լեզուներից մեկը մարդավարի սովորելուն։
Ինձ համար միստերիա է, թե ինչպես է այս մարդը հաջողությունների հասել ու միլիոնավոր դոլարներ հաշվող կարողություն դիզել, բայց հարցը դա չէ։ Հարցն այն է, որ այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, որովհետև խայտառակություն է։ Այս մարդու միջոցով Ռուսաստանում պատկերացում են կազմում հայերիս մասին, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանի հայերի մասին, և այդ կարծիքը, միանշանակ, լավը չէ։ Ու պատճառն այս ամենի այն է, որ մարդը կա՛մ այնքան թամբալ է, որ ալարում է ինքնակրթությամբ զբաղվել, կա՛մ էլ այնքան քցիբ է, որ գումար է ափսոսում՝ համապատասխան մասնագետներ վարձելու համար։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/10/blog-post_13.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել