168.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհնար է Ռուսաստանին մեկուսացնել տնտեսական պատժամիջոցների օգնությամբ, հայտնում է Gazeta-ն։
Նա հավելել է, որ տնտեսական սահմանափակումները, որոնք թելադրված են քաղաքականությամբ, վնասակար են բոլոր կողմերի համար։
«Ինչ վերաբերում է մեկուսացմանը։ Նրանք այնքան մոտոռեսուրս և բենզին չունեն, որպեսզի անցնեն մեր սահմանի երկայնքով։ Դա պարզապես բացառվում է։ Ի՞նչ է պատժամիջոցը։ Դա ճնշման գործիք է։ Մենք կարծում ենք, որ դա շատ վնասակար է»,- ասել է նա։
Պուտինը նաև հայտարարել է, որ նման հարցերը անհրաժեշտ է լուծել փոխզիջումների օգնությամբ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության և գործընկերներից նույնն է ակնկալում։
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/10/12/700425.html#.V_5MOI5QZMo.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



