Չէի սպասում, որ Ավանում ու Սյունիքում Րաֆֆին այդքան ձայն կհավաքի:
Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Գավառ` հա, որոշ իմաստով ընկալելի էր, բայց Կապանո՞ւմ:
Լուրջ չէի սպասում:

Չեմ քննարկում Րաֆֆի Հովհաննիսյանի անձն ու ծրագիրը. դա այլ խոսակցության թեմա է:
Խոսքն ընտրություններին բառիս բուն իմաստով - չեմ ուզում կոպիտ բառ օգտագործել - ստիպողաբար մասնակցողների ընտրության մասին է: Էն որ ցուցակներով ու պատասխանատուներով, որ «պիտի գաք ու քվեարկեք»:

Խնդալու է. նախընտրական շրջաններում շենքերում բաժանած րաֆֆիական բուկլետները խիստ «սկզբունքային» հանրապետականները ցուցադրաբար ճմրթում էին ու շպրտում մուտքի մոտ, թե մենք՝ ուր, Րաֆֆին` ուր: Հետն էլ աջ ու ձախ նայում` ով որ պետք է տեսա՞վ, թե՞ հը ը: Մի պահ մտքովս անցավ. հանրապետական կոմսոմոլիկներ ջան, միգուցե ձեզ համար լավ չլինի, էդ «հռը-կոպալիությունը» համը հանում է, ընտրատեղամասեր «բերված» ժողովուրդը  երևի թե չքվեարկի, ոնց ուզում եք:
Փաստորեն: Ու հենց Ավանում ու Կապանում:
Խեղճերն ինչքան նյարդային բջիջ կորցրին քվաթերթիկները հաշվելու ժամանակ, այ այ այ:

Դեռ պիտի վերևներում էլ պատասխան տան, հաշվետվություն, բան:
"Բոլ խնդացա": Նոնիի ասած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել