Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում էր Ռուսաստանին իրեն գործընկեր տեսնել, սակայն նա նախընտրեց դառնալ Արևմուտքի մրցակիցը: Այս մասին նա ասել է BBC հեռուստաալիքով «Էնդրյու Մարի շոուի» ժամանակ:

«Մենք տեսնում ենք ավելի ագրեսիվ Ռուսաստան: Մենք հույս ունեինք, որ ռուսաստանը Արևմուտքի գործընկերը կդառնա, սակայն նա նախընտրեց մրցակիցը դառնալ»,- ասել է Ֆելոնը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «սև ծովում խաղաց մկաններով, ռազմականացրեց Ղրիմը և ճնշում գործադրեց Բալթյան երկրների վրա»: Ֆելոնը նաև ավելացրել է, որ Ռուսաստանը փորձում էր նաև խառնվել ԱՄՆ ընտրություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել