ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Facebook-ում դեմ է հանդես եկել նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփի առաջադրվելուն:
«Բավակա՛ն է: Դոնալդ Թրամփը չպետք է լինի նախագահ: Նա պետք է հանի իր թեկնածությունը»,- գրել է նա:
Ռայսը նաև նշել է, որ լինելով հանրապետական, ցանկանում է աջակցել նրան, ով ունի արժանիքներ «աշխարհի մեծագույն ժողովրդավարության» բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



