Դեմոկրատիայի մասին:
Համենայն դեպս այն դեմոկրատիայի, որը մեզ հրամցնում են:
Հարց՝ կառավարման համար ո՞րն է առավել կարևորը՝ որակական հատկանիշնե՞րը, թե՞ ռեսուրսներին (մարդ, փող, գույք և այլն) տիրապետելը:
Իմ կարծիքով՝ կառավարման համար առաջնային են որակական հատկանիշները, այսինքն՝ մասնագիտական գիտելիք, փորձ, մոտիվացիա:
Հիմա արդյո՞ք դեմոկրատական մոդելը հնարավորություն է տալիս բարձր որակական հատկանիշներ ունեցողին գալ իշխանության: Եթե չես տիրապետում ռեսուրսներին, ապա իհարկե ոչ: Դեմոկրատական մոդելում ցանկացած անձ, անկախ որակական հատկանիշներից, կարող է իշխանություն վերցնելու հայտ ներկայացնել, և եթե ռեսուրսները բավարարում են, ապա կվերցնի այդ իշխանությունը:
Իսկ իմ կարծիքով՝ պիտի ընտրվի կառավարման այնպիսի մոդել, որտեղ առաջ գնալու հնարավորությունը պիտի վաստակես:
Բերեմ մի տրիվյալ օրինակ՝
Քանի դեռ մարդը գյուղապետ չի դարձել ու դրական արդյունք չի ցույց տվել, ուրեմն՝ նա քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու իրավունք չպիտի ունենա: Քանի դեռ մարդը քաղաքապետ չի եղել և դրական արդունք չի ցույց տվել, ուրեմն՝ մարզպետի պաշտոնին հավակնելու իրավունք չպիտի ունենա: Քանի դեռ մարդը մարզպետ չի եղել ու դրական արդյունք չի ցուցաբերել, նախարարի պաշտոնում նշանակվելու իրավունք չպիտի ունենա: Քանի դեռ մարդ նախարարի պաշտոնում դրական արդյունք չի ցուցաբերել, վարչապետ կամ նախագահ չի կարող դառնալ:
Կարծում եմ՝ այս մոտեցման արդյունքում է, որ որակը կհայտնվի իրեն համապատասխան տեղում: Հակառակ դեպքում լինում է այն, ինչ տեսնում ենք:
Էլի թող լինի ընտրություն, բայց ընտրությունը պիտի լինի այդ իրավունքը վաստակածների միջև: